top of page
The Bold team holding signs reading Boldly crafting your story

Bold Design Studio-ն երևանյան ստուդիա է, որը ստեղծում է բերնդեր, վեբկայքեր և մատուցում է դիզայնի այլ ծառայություններ։

Մենք համագործակցում ենք այն բիզնեսների հետ, որոնք ցանկանում են առանձնանալ և կապ հաստատել իրենց լսարանի հետ՝ հյուրանոցներ և կառուցապատողներ, ռեստորաններ, առողջարար ապրանքանիշեր, ֆինանսական և մանրածախ առևտուր՝ Հայաստանում և արտերկրում։

Յուրաքանչյուր նախագիծ սկսվում է ձեր նպատակներից և ավարտվում բրենդինգով կամ վեբկայքով, որոնք հետևողականորեն ներկայացնում են ամենուր ձեր հաճախորդներին ձեր արժեքները, առավելություններն ու ծառայությունները։

2c19b459-2193-4bb3-8bbb-63d040446526

ՀԻՄՆԱԴԻՐ

Բարև, ես Լուսինեն եմ

Bold Design Studio-ի հիմնադիրը

Իմ մասնագիտական ուղին սկսել է ճարտարապետությունից, ապա սահուն անցում եմ կատարել դեպի գրաֆիկական  և վեբ դիզայնի աշխարհ։

​

Աշխատել եմ Հայաստանի և արտերկրի առաջատար ընկերությունների հետ շատ տարատեսակ ոլորտներում՝ HoReCa-ից մինչև արտադրություն, զբոսաշրջություն, կառուցապատում, յոգա և շնչառական պրակտիկաներ։

​

Տարիների փորձն ու դիզայնի հանդեպ սերն ինձ ոգեշնչեցին հիմնելու սեփական ստուդիան։

​

Ինձ համար դիզայնը մի ոլորտ է, որտեղ կարելի է անընդհատ փորձարկել և ստեղծել յուրաքանչյուր խնդրին համապատասխան ինքնատիպ ու համարձակ լուծումներ։ Միևնույն ժամանակ, դիզայնը պետք է հստակ լուծի իր առջև դրված խնդիրը։

​

Մենք կօգնենք ձեզ հստակեցնել նպատակներն ու քայլ առ քայլ ձևավորել դրանց իրականացման ամուր հիմքը։

ԻՆՉՈՒ՞ BOLD

BOLD նշանակում է համարձակ լինել, և այս մոտեցումն ընկած է մեր աշխատանքի հիմքում

Դիզայնը պետք է լինի համարձակ և օրիգինալ։ Այն պետք է բացահայտի այն, ինչը «հերոսին» առանձնացնում է, և կատարի հենց այն առաքելությունը, որի համար ստեղծվել է։

Ես հավատում եմ, որ լավ դիզայնը պահանջում է ոգևորություն, կիրք և սեր, այդ արժեքները կիսող պրոֆեսիոնալ թիմ և, իհարկե, քրտնաջան աշխատանք։

Այս ամենը մենք կապահովենք։ Ձեր կողմից սպասում ենք հետաքրքիր նախագծեր, որպեսզի միասին սկսենք ձեր համարձակ և ինքնատիպ ուղին։

c02beb25-ef23-467e-890b-1b3d374d5404
bottom of page