top of page

Ծառայություններ

ՀԱՄԱՐՁԱԿ ԴԻԶԱՅՆ, ՀԱՍՏԱՏՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔ

01 / տարբերանշան

Լոգոտիպի մշակում

բՐԵՆԴ, որը ՀԻՇՎՈՒՄ Է։

Ձեր լոգոն հաճախ առաջին բանն է, որ մարդիկ նկատում են ձեր բիզնեսի մեջ: Մենք ստեղծում ենք յուրօրինակ լոգոների կոնցեպտներ, որոնք արտացոլում են ձեր ապրանքանիշի անհատականությունը, փոխանցում են ձեզ տարբերող հատկանիշները և օգնում են ձեր բիզնեսին առանձնանալ:

​

Մենք ուսումնասիրում ենք տարբեր ստեղծագործական ուղղություններ՝ ձեր ապրանքանիշի համար ճիշտ վիզուալ մոտեցումը գտնելու համար: Ուղղությունն ընտրելուց հետո մենք կատարելագործում ենք դիզայնը և մշակում ենք ներդաշնակ գունային պալիտրա և տիպագրություն, որոնք միասին աշխատում են՝ ստեղծելով ճանաչելի ինքնություն:

Ինչ է ներառված · Հիմնական լոգոտիպ, երկրորդական լոգոտիպ և այքոն · Գունապնակ և տառատեսակներ · Լոգոտիպի օգտագործման ուղեցույց · Ֆայլեր տարբեր ֆորմատներով՝ տպագիր և թվային օգտագործման համար

150.000 ֏-ից սկսած

02 / Բրենդինգ

Բրենդինգ և ապրանքանիշի ինքնություն

ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԼՈԳՈտիպ։ բրենդ, որը խոսում է ձեր լեզվով

Ուժեղ ապրանքանիշը ոչ միայն տեսողական ինքնություն է, այլև այն, թե ինչպես են մարդիկ ճանաչում ձեր բիզնեսը, ընկալում ձեր արժեքները և հիշում ձեզ։

​

Մենք ստեղծում ենք համապարփակ բրենդինգ, որը արտացոլում է ձեր բիզնեսի անհատականությունը, փոխանցում ձեր արժեքները և օգնում ձեզ առանձնանալ մրցակցային շուկայում: Ձեր վիզուալ ուղղվածությունը սահմանելուց մինչև հետևողական դիզայնի համակարգի մշակումը, մենք միավորում ենք բոլոր տարրերը՝ ստեղծելու համար ապրանքանիշ, որը կլինի ինքնատիպ, իմաստալից և ճանաչելի:

Ի՞նչ է ներառված · Բրենդի վերլուծություն և ստեղծագործական ուղղորդում · Լոգոտիպի դիզայն և տարբերակներ · Գունապնակ և տպագրություն · Վիզուալ ինքնության համակարգ · Բրենդի ուղեցույցներ, ներառյալ լոգոյի օգտագործման ուղեցույցը · Բրենդի անհատականություն և հաղորդակցման ոճ · Բրենդային նյութեր և կիրառություններ՝ կախված ընտրված փաթեթից

280.000 ֏-ից սկսած

03 / Վեբ

Կայքերի դիզայն և մշակում

Կայք, որը աշխատում է նույնքան արդյունավեր, որքան դուք։

Մենք նախագծում և ստեղծում ենք անհատականացված կայքեր, որոնք արտացոլում են ձեր ապրանքանիշը, փոխանցում ձեր արժեքը և նպաստում ձեր բիզնեսի աճին: Յուրաքանչյուր կայք սկսվում է ձեր բիզնեսի, ձեր լսարանի և ձեր նպատակների ուսումնասիրությունից, ապա մենք այդ պատկերացումները վերածում ենք մտածված կառուցվածքի և ինքնատիպ վիզուալ պրոդուկտի:

​

Բիզնես կայքերից և պորտֆոլիոներից մինչև լենդինգ էջեր և առցանց դասընթացների հարթակներ, մենք ստեղծում ենք ձեր կարիքներին համապատասխանող թվային հարթակներ: Wix Studio-ի և Kajabi-ի միջոցով մենք համատեղում ենք դիզայնը, ֆունկցիոնալությունը և օգտատիրոջ հարմարավետ փորձառությունը՝ ձեր կայքը դարձնելով պրոֆեսիոնալ, նորաոճ և պարզ ընթերնելի։

​

Ինչ ենք մենք առաջարկում · Կայքի ռազմավարություն և էջի կառուցվածք · Ձեր ապրանքանիշին համապատասխան կայքի անհատական դիզայն · Ռեսպոնսիվ դիզայն բջջային, պլանշետային և համակարգչային տարբերակներ · Կայքի ակտիվացում · SEO-ի հիմնական կարգավորում · Wix Studio-ի / Kajabi-ի կարգավորում · Դասընթացների հարթակներ, վայրէջքի էջեր և ինտեգրացիաներ · Կայքի ուսուցում և շարունակական աջակցություն ըստ պահանջի

220.000 ֏-ից սկսած

04 / ԳՐԱՖԻԿԱ

Դիզայնի աութսորսինգ

ՁԵՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԹԻՄԸ՝ ԸՍՏ ՊԱՀԱՆՋԻ

Եթե ձեզ անհրաժեշտ է ամեն ամիս դիզայնի աջակցություն՝ առանց լրիվ դրույքով դիզայներ վարձելու, մենք առաջարկում ենք շարունակական ստեղծագործական աջակցություն՝ հարմարեցված ձեր բիզնեսին, օգնելով ձեզ պահպանել կայուն ապրանքանիշ ձեր բոլոր մարքեթինգային նյութերում:

​

Ամենօրյա թվային վիզուալներից մինչև տպագրական նյութեր, մենք կօգնենք ձեզ ստանալ ձեզ անհրաժեշտ դիզայներական աշխատանքը՝ ձեր ընկերության պահանջներին համապատասխան։

​

Ինչ կարող եք պատվիրել · Սոցիալական ցանցերի վիզուալներ և անիմացիա - Պրեզենտացիաներ · Թռուցիկներ, բրոշյուրներ և մենյուներ · Թվային պաստառներ և վիզուալներ · Անիմացիա · Մարքեթինգային նյութերի դիզայն

180.000 ֏ -ից սկսած
bottom of page